20 մայիսի 2025 - 17:05 AMT
Փաշինյանն այցելել է Պատմության թանգարան․ Աշխատանքային օրվա կեսին սուր անհրաժեշտություն զգացի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի պատմության թանգարան, որտեղ ընթանում է «Պետականության վերականգնման ուղիները» խորագրով ցուցադրությունը։ Վարչապետն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Աշխատանքային օրվա կեսին Հայաստանի պատմության թանգարանի «Պետականության վերականգնման ուղիները» ցուցադրությունը տեսնելու սուր անհրաժեշտություն զգացի»,–ասվում է գրառման մեջ։

Նա նաև կարճ տեսանյութ է հրապարակել։