20 մայիսի 2025 - 17:58 AMT
Ալիև. Ադրբեջանը խաղաղության 2 պայման ունի, որոնք Երևանը, հավանաբար, կընդունի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ, ասել է, որ Ադրբեջանն է հանդես է եկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու նախաձեռնությամբ և անմիջապես հայտարարել, որ Բաքուն 2 պայման ունի։

Նա նշել է, որ Բաքուն ունի խաղաղության պայմանագրի կնքման 2 հիմնական պայման, որոնք Երևանը դեռ չի ընդունել, գրում է Minval.az-ը։

«Սակայն այդ պայմանները, հավանաբար, կընդունվեն։ Քանի որ մենք որևէ անսովոր պահանջ չենք ներկայացրել»,–ասել է նա։

Ավելի վաղ Ալիևը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսում էր հայտարարել, որ Ադրբեջանի պահանջները ՀՀ–ին հայտնի են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և ՀՀ սահմանադրության փոփոխում, որում, իբր, «տարածքային պահանջներ կան Ադրբեջանի հանդեպ»։