20 մայիսի 2025 - 18:25 AMT
Ավինյան․ Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է հյուրանոց կառուցել, քաղաքապետարանը չի ընդունել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն Ավագանու նիստում, անդրադառնալով Մանկական երկաթուղու ճակատագրին,ասել է, որ այդ տեղում առաջարկվել է կառուցել հյուրանոց, և քաղաքապետարանը չի ընդունել այդ առաջարկը և չի ընդունելու նմանատիպ առաջարկներ:

«Նմանատիպ առաջարկները Երևանի քաղաքապետարանի համար ընդունելի չեն, և քաղաքապետարանը շատ կոշտ քաղաքականություն է վարում: Երևանի քաղաքապետարանը կդնի երկփուլ մրցույթի Մանկական երկաթուղու այդ հատվածը: Երբ ստանանք լավ նախագիծ, կտեղեկացնենք, որ կա Մանկական երկաթուղու վերակառուցման ծրագիր»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Արձագանքելով ավագանու ընդդիմադիր անդամի ելույթին՝ Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի այգիներում ապօրինի կրպակների, շենք-շինությունների քանդման աշխատանքներին։ մ

«Շատ շնորհակալ եմ, որ բարձրաձայնում եք այգիներում սեփականաշնորհված տարբեր կառույցների մասին, որոնք վերջին 3 տարվա ընթացքում բազմաթիվ այգիներից Երևանի քաղաքապետարանը փշրելով ջարդել-մաքրել է: Արել է Օղակաձև այգում, Մերգելյանի այգում, և իրականացվել է քաղաքի տարբեր այգիներում:

Երբ սկսում ենք փնտրել, թե ում են պատկանում այդ գույքերը, պատահական մարդ չեն լինում, լինում են մարդիկ, որոնք այս կամ այն կերպ կապված են նախկին իշխանությունների հետ»,- ասել է նա: