Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան: Այդ մասին հայտնել են ՆԳՆ-ից՝ անդրադառնալով տարածվող տեղեկություններին, տեղեկացնում է 1Lurer.am-ը։
«Ոստիկանությունը գնում է երեխաների առևանգման վերաբերյալ ցանկացած ահազանգի հետևից, ուսումնասիրում յուրաքանչյուր տեղեկության իսկությունը: Այս պահին Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան»,- ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
ՆԳՆ-ն հորդորում է ավելորդ խուճապ չտարածել և չհրապարակել չճշտված տեղեկություններ: