20 մայիսի 2025 - 19:05 AMT
Քաղաքաշինության տեսչական մարմնի 2 պաշտոնյա է ձերբակալվել կաշառք ստանալու մեղադրանքով

Կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2 պաշտոնյա, այդ թվում` Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը: Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է «Ազատությունը»։

Ավելի վաղ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում կառույցում, տվյալ պահին ձերբակալվածներ դեռ չկային: