21 մայիսի 2025 - 10:10 AMT
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են գործընկերության խորացմանն ուղղված քայլեր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Նախարարներն անդրադարձել են հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության շրջանակում ընթացող և սպասվող շփումների օրակարգին։

Ի շարունակություն նախորդ շաբաթ Տիրանայում երկու երկրների ղեկավարների միջև կայացած քննարկման՝ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ:

Քննարկվել են նաև համագործակցության հարցեր բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում։