21 մայիսի 2025 - 10:17 AMT
ՀՀ–ում է Իրանի ՊՆ ղեկավարը․ Պապիկյանի հետ քննարկել են ռազմական կապերին վերաբերող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Երևանում գտնվող Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին։ Քննարկման առարկա են դարձել երկրների միջև համատեղ աշխատանքի ընթացքին վերաբերող տարբեր հարցեր։

Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու պետությունների համագործակցության ներկայիս մակարդակը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանի ու միջազգային մակարդակով անվտանգությանն առնչվող մի շարք խնդիրների։