Մայիսի 20-ին, տեղական ժամանակով 20:30-ին (Գրինվիչի ժամանակով՝ 16:30-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը արձանագրել է երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք գտնվող վայրում, որի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 2.8։ Էպիկենտրոնային հատվածում ստորգետնյա ցնցման ուժգնությունը գնահատվել է 3-4 բալ։
Ցնցումները զգացվել են Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Աշոցք համայնքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Նույն վայրում երկրաշարժ էր գրանցվել նաև մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 10:11-ին՝ 2․9 մագնիտուդով երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։