ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ-ում «Արթուն ենք» նախաձեռնության հեղինակ Էդգար Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով նրա կողմից իմպիչմենտի գործընթաց սկսելու վերաբերյալ ուղարկված նամակ-դիմումին, ասել է, որ խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ և ավելացանելու ոչինչ չունի։
«Կխնդրեմ բավարարվեք խմբակցության հայտարությունով»,-ասել է Մանուկյանը, հայտնում է Aysor.am-ը։
Ղազարյանը նշեց, որ հայտարարությանը ծանոթ է, բայց դրա հետ կապված հարցեր են առաջացել և պարզաբանումներ են խնդրել, բայց պատասան չեն ստացել։
«Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը խմբակցությունների տիրույթում չէ, այլ յուրաքանչյուր պատգամավորի սեփական քաղաքական պատասխանատվության տիրույթում է»,–ասել է նա։
Նա հետաքրքրվել է՝ արդյոք պատգամավոր Մանուկյանը տեղյա՞կ է կառավարության գործունեության ծրագրից, որի մի շարք դրույթներ չեն իրագործվել։
Ստանալով դրական պատասխան՝ նշել է. «Եթե կառավարության գործունեության ծրագրից ոչ միայն տեղյակ եք, այլ նաև դրա դրույթների չկտարման մասին գիտեք, ինչո՞ւ չեք նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»։
Ի պատասխան՝ Մանուկյանը խոստացել է Էդգար Ղազարյանին՝ որպես ՀՀ քաղաքացի, Պաշտպանության հանձնաժողովի առաջիկա նիստում ևս մի քանի դիտարկում ներկայացնել։
«Հայաստան» խմբակցությունը միաձայն վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու իր 28 պատգամավորի ստորագրությունները վարչապետին անվստահություն հայտնելուգործընթացի մեկնարկի համար, եթե այն նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին։ Այդ մասին ասվում է խմբակցության տարածած հայտարարության մեջ։