Վերջին ամիսներին տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. հեռախոսային հավելվածներով (WhatsApp, Facebook, Telegram և այլն) կամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարում են քաղաքացիներին, ներկայանում որպես ՀՀ–ում գործող կապի օպերատորների աշխատակից և 5G ինտերնետ կարգավորումները թարմացնելու նպատակով՝ հրահանգում են մուտք գործել տարբեր ծրագրեր: Մուտք գործելուց հետո, հանցավորները հասանելիություն են ստանում քաղաքացու բջջային հեռախոսում առկա տվյալներին (էլեկտրոնային դրամապանակներ, բանկային տվյալներ և այլն) և հափշտակում դրանցում առկա գումարները կամ ձևակերպում վարկեր, հայտնում է դատախազությունը։
Հանցագործության զոհ չդառնալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության դատախազությունը հորդորում է քաղաքացիներին, նման զանգեր ստանալիս, զերծ մնալ որևէ գործողություն կատարելուց և կապ հաստատել բջջային հեռախոսահամարը սպասարկող օպերատորի հետ: