Մայիսի 20–ին ձերբակալված Երևանի քաղաքապետարանի երկու պաշտոնյաները կալանավորվել են։ Նրանք մեղադրվում են կաշառք ստանալու համար։ Այդ մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, տեղեկացնում է Factor.am-ը։
Հակակոռուպցիոն կոմիտեն մայիսի 20–ի առավոտյան իապացուցողական և այլ գործողություններ էր իրականացրել քննվող քրեական վարույթի շրջանակում։
Լրատվամիջոցի տեղեկություններով, գործողություններն իրականացվել են Հասարակական կարգի պահպանության ծառայությունում։ Փետրվարի սկզբին էլ ձերբակալվել էր նույն վարչության պետ Արամ Գյուլզադյանը: Նրանից բացի՝ ձերբակալվել էին նաև 2018 թվականին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած փաստաբան Ռոբերտ Դարբինյանը, այդ ժամանակ նրա տեղակալի պաշտոնը զբաղեցրած Արամ Այվազյանը, այլ ներկա և նախկին պաշտոնյաներ: Այդ գործով, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, ավելի քան 10 մեղադրյալ կա, բայց վարույթն իրականացնող մարմինն անուններ չի նշում: