Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2025 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը․
10.06.2025 թ.՝ «Քիմիա», «Ռուսաց լեզու»
13.06.2025 թ.՝ «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն)
17.06.2025 թ.՝ «Մաթեմատիկա»
20.06.2025 թ.՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»
24.06.2025 թ.՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
27.06.2025 թ.՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»
Հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի 46 քննական կենտրոնների ցանկը՝ 17-ը՝ Երևանում և 29-ը՝ մարզերում։