Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի վիզայի։ Գործադիրը որոշում է կայացրել։
Առանց վիզայի մուտքի հնարավորություն է տրվում նաև այն օտարերկրացիներին, ովքեր կացության կարգավիճակ ունեն ԱՄՆ–ում, Եվրոպական միության անդամ երկրներում, Շենգենյան համաձայնագրի երկրներում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում, Կատարում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթի Պետությունում կամ Օմանի Սուլթանությունում։
«Այս փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորվում է տնտեսական նկատառումներով, ակնհայտ է, որ այս փոփոխություններով մենք կհեշտացնենք մարդկանց այցելությունը մեր երկիր, ինչպես նաև կմեծացնենք ներդրումային գրավչությունը»,– կառավարության նիստում հայտարարել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Որոշման ընդունումը թույլ կտա Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից,