22 մայիսի 2025 - 15:47 AMT
Չախոյան․ Դատախազությունը Սեդրակ Քոչարյանից պահանջում է բռնագանձնել հունական կղզում առանձնատան արժեքը՝ 1․3 մլրդ դրամ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահի որդուց՝ Սեդրակ Քոչարյանից պահանջում է բռնագանձնել Հունաստանի Միկոնոս կղզու Անո Մերա կոչվող տարածքում գտնվող առանձնատան արժեքը՝ մոտ 1․3մլրդ դրամ։

«Ծակ վերնաշապիկով Հայաստան եկած Քոչարյանը դարձել է նաև հունական կղզում 6200 քմ տարածքի վրա կառուցված 600 քմ մակերեսով առանձնատան տեր:

Լուսանկարներում Հունաստանի Միկոնոս կղզին է, որտեղ «Անո Մերա» տարածքում Քոչարյանները դարձել են 6200 քմ մակերեսով տարածքի վրա կառուցված է 600 քմ մակերեսով առանձնատան համասեփականատեր»,–ասվում է գրառման մեջ։