Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում պետական բյուջե է մուտքագրել 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 14.5 տոկոսով կամ 120 մլրդ դրամով: Այդ մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Այդ գումարից 802.6 մլրդ դրամը հավաքագրվել է հարկային մարմնի կողմից՝ 12.7 տոկոս աճ նախորդ տարվա նկատմամբ, իսկ 146.1 մլրդ դրամը՝ մաքսային մարմնի կողմից, ինչը 25.3 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից»,- ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։
ՊԵԿ ղեկավարն ընդգծել է, որ 2025-ի առաջին չորս ամիսներին տնտեսավարողները դուրս են գրել 21.4 մլն հաշվարկային փաստաթուղթ՝ ընդհանուրում մոտ 5.2 տրլն դրամ գումարային արժողությամբ։ ՀԴՄ կտրոնների քանակը կազմել է 242.5 մլն, որոնց արժեքը հասել է 923.2 մլրդ դրամի։
Նա նաև հավելել է, որ նույն ժամանակահատվածում քաղաքացիներին հիփոթեքային վարկի շրջանակում վերադարձվել է 43.2 մլրդ դրամ եկամտային հարկ։