31 մայիսի 2009 - 13:22 AMT
«Օրինաց երկիրը» ցանկանում է, որ մայրաքաղաքի քաղաքապետը կատարի իր պարտականությունները
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկրի» ղեկավար Արթուր Բաղդասարյանըքվեարկել է թիվ 10/28 ընտրատարածքում: Այդ ընտրատարածքում առավոտյան ժամը 11-ի տվյալներով արդեն քվեարկել էր շուրջ 100 քաղաքացիներ: Քվեարկությունից հետո, «Օրինաց երկիր» կուսակցությունը նշել է, որ որպես ՀՀ քաղաքացի ինքը կցանկանար, որ մայրաքաղաքի քաղաքապետը կատարեր իր պարտականությունները: «Եթե ընտրություններն անցնեն օրենքի շրջանակներում եւ ազնիվ ու ազատ լինեն, մեր կուսակցությունը միայն կողջունի ընտրությունների արդյունքները»,-հայտարարել է Ա.Բաղդասարյանը` հավելելով, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը դուրս չի գա կոալիցիայից, նույնիսկ եթե չհաղթի ընտրություններում:

Երեւանում մեկնարկել են Ավագանու խորհրդի ընտրությունները: Ընտրությունները սկսվել են 8.00 (GMT+4) եւ կավարտվեն 20.00-ին: Հայաստանի մայրաքաղաքի բնակիչները կընտրեն այն կուսակցությունները, որոնց միջեւ կբաշխվեն Երեւանի Ավագանու խորհրդի 65 մանդատները: