ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։
Քրեական վարույթով նախաքննության ընթացքում ձերբակալվել է մեկ անձ։
Վարույթը հարուցվել է օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ և 4–րդ կետերի հատկանիշներով։
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել և իրականացվում են լայնածավալ օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ, «Փաստինֆո»-ն տեղեկություն էր տարածել, որ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքում անհայտ անձը գիշերը մուտք է գործել շենք՝ քննիչի կեղծ անցագրով և հափշտակել որպես իրեղեն ապացույց պահվող 590 հազար ԱՄՆ դոլար։ Նշվում է, որ գումարը պահվել է 6-րդ հարկում գտնվող չհրկիզվող պահարանում։