Մայիսի 23-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը գործարկել է ուժեղացված ծառայություն ամբողջ հանրապետության տարածքում՝ նպատակ ունենալով ապահովել Վերջին զանգի միջոցառումների անվտանգ և կազմակերպված ընթացքը։
Վաղ առավոտից ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։
ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման՝ ճանապարհային երթևեկության աննշան թվացող խախտումից սկսած։
Միջոցառումների մասնակիցներին հորդորում են դրսևորել բարձր իրավագիտակցություն և իրավահարգ վարք։ ՆԳՆ ոստիկանության միջոցառումների և արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն։