31 մայիսի 2009 - 13:50 AMT
Հարավային Օսեթիայում սկսվել են խորհրդարանի ընտրությունները
Մայիսի 31-ին Մոսկվայի ժամանակով 8:00-ին բացվեցին Հարավային Օսեթիայի ընտրատեղամասերը, որտեղ այսօր խորհրդարան են ընտրում: Բացվել են 88 ընտրատեղամասեր Հարավային Օսեթիայում, Հյուսիսային Օսեթիայում` վեցը եւ մեկը Մոսկվայում:
Հարավային Օսեթիայի խորհրդարանի 34 տեղի համար պայքարում են չորս քաղաքական կուսակցություններ` Կումունիստական հանրապետությունը, «Միասնություն» քաղաքական կուսակցությունը, «Ֆիդիբաստա» («Հայրենիք») կուսակցությունը եւ Ժողովրդական կուսակցությունը:
Համամասնական համակարգով ընթացող ընտրությունները կայացած կհամարվեն եթե ընտրություններին մասնակցությունը կազմի 50 տոկոս գումարած մեկ ձայն: Բացի այդ, առնվազն երկու կուսակցություն պետք է հավաքի յոթ եւ ավելի տոկոս: Հակառակ դեպքում, չորս ամսից կրկնակի ընտրություններ կանցկացվեն:
Խորհրդարանական ընտրություններում, որոնք առաջինն են ՌԴ-ի կողմից Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո, ներկա են 70 դիտորդներ` ՌԴ-ից, Մերձդնեստրից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Չեխիայից, ԳԴՀ-ից, Լեռնային Ղարաբաղից եւ Աբխազիայից: Որպես միջազգային դիտորդ ընտրություններին կհետեւի նաեւ ՌԴ ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: