ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ԱՄՆ-ում մայիսի 21-ին հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի (Հանրապետական) հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկման առարկա են դարձրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստին վերաբերող մի շարք հարցեր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։
Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: