Հայաստանի որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ և ամպրոպներ, սակայն ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Մայիսի 23-ի ուշ երեկոյան, 24-ին, 25-ին և 27-ին կեսօրից հետո, ինչպես նաև 28-ի գիշերը և կեսօրից հետո հանրապետության մի շարք հատվածներում կանխատեսվում են կարճատև տեղումներ ու ամպրոպներ։ Իսկ մայիսի 26-ին ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանի տարածքում մայիսի 23-ի ուշ երեկոյան, 24-ին, 27-ի երեկոյան և 28-ի գիշերը և երեկոյան հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ: Քամու արագությունը կարող է հասնել 13-15 մ/վ։ Մայիսի 25-26-ին մայրաքաղաքում տեղումներ չեն սպասվում։