24 մայիսի 2025 - 11:44 AMT
Տելեգրամով սինթետիկ թմրանյութ իրացնելու դեպք է բացահայտվել․ Ներգրավված է 30-ամյա կին

Մայիսի 21-ին Երևանի պարեկային ծառայության աշխատակիցները Դավթաշենի 2-րդ թաղամասում կասկածանքով ձերբակալել են երկու քաղաքացու՝ 30 և 32 տարեկան։ Նրանց տեղափոխել են Համայքային ոստիկանության Դավթաշենի բաժին՝ «Օպել» մակնիշի մեքենայով, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

30-ամյա կնոջ անձնական խուզարկման արդյունքում հայտնաբերվել է 8.73 գրամ քաշով «կրիստալ» տեսակի թմրանյութին նմանվող նյութ։ Նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։

Ձերբակալվածները, ինչպես նաև կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմնին։ Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։