SpaceX ընկերության Dragon բեռնատար տիեզերանավը հաջողությամբ անջատվել է Միջազգային տիեզերակայանից և ուղևորվել է Երկիր՝ տեղափոխելով նյութեր, սարքավորումներ և այլ բեռներ։ Այս մասին հայտնել է NASA-ն։
«Ժամը 12:05՝ ԱՄՆ արևելյան ափի ժամանակով SpaceX-ի կառավարման կենտրոնի հրամանով «Դրագոն» անօդաչու տիեզերանավը անջատվել է ՄՏԿ «Հարմոնի» մոդուլի զենիթային հանգույցից», — ասվում է գործակալության հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Երկրի մթնոլորտ մուտք գործելուց հետո տիեզերանավը պետք է վայրէջք կատարի ջրի վրա մայիսի 25-ին՝ կիրակի օրը, տեղական ժամանակով ժամը 1:45-ին (08:45 մոսկովյան ժամանակով), Կալիֆորնիայի ափամերձ գոտում։
«Դրագոնը» ՄՏԿ էին էր միացել ապրիլի 22-ին՝ տեղափոխելով մոտ երեք տոննա բեռ, այդ թվում՝ անձնակազմի համար սնունդ, սարքավորումներ և գիտական հետազոտությունների համար անհրաժեշտ նյութեր։ «Ֆալկոն 9» կրող հրթիռի արձակումը տեղի է ունեցել ապրիլի 21-ին NASA-ի Կենեդու տիեզերական կենտրոնի 39Ա հարթակից։ Սա եղել է SpaceX-ի 32-րդ առեւտրային առաքելությունը՝ ՄՏԿ բեռների մատակարարման շրջանակում։