Մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ծաղակաձոր քաղաքում «Bagi» տեսակի կվադրոցիկլը կողաշրջվել է և կան զոհեր, հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Ծաղկաձորի Վլադիմիր Հարությունյան փողոցում, որտեղ «Bagi» մակնիշի կվադրոցիկլը կողաշրջվել է։ Դրա հետևանքով 4 անձ ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Վիրավորներից 2–ը գիտակցության չգալով մահացել են։
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական վարույթ։ Նախաքննության շրջանակում պարզվում են կվադրոցիկլի սեփականատիրոջ, վարորդի, ինչպես նաև մահացածների ու վիրավորների ինքնությունները։
Քննիչի հանձնարարությամբ տրանսպորտային միջոցը տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ վթարի հետևանքով մահացածները 2007-2008 թվականներին ծնված աղջիկներ են։ Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների նրանք մայիսի 23–ին տոնել են իրենց վերջին զանգը՝ 4 ընկերներով գնացել են Ծաղկաձոր, «Bagi» մակնիշի կվարդրոցիկլ են վարձակալել , որից հետո տեղի է ունեցել վթարը։ Ըստ ArmLur.am-ի աղբյուրի, վթարի ենթարկվածները Երևանի թիվ 29 դպրոցի աշակերտներն են։