Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Հայաստանում է։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ֆիցոյի պաշտոնական այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Ռոբերտ Ֆիցոն նախատեսում է այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Սլովակիայի վարչապետը մասնակցելու է նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։
Համաժողովին կմասնակցեն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։