Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մայիսի 25-27-ն աշխատանքային այցով կլինի Մոսկվա՝յում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով՝ մասնակցելու երկկողմ և միջազգային հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բանակցություններին։
Այցին ընդառաջ ՌԴ ԱԳՆ–ն, անդրադառնալով ռուս–թուրքական հարաբերություններին, նշել է նաև, որ Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը, հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
«Մանրամասն կքննարկվի Հարավային Կովկասում համագործակցության խորացման հարցը՝ սկսած տրանսպորտային ուղիների ապաշրջափակումից մինչև հակամարտությունից հետո տարածաշրջանի վերականգնումը։ Երկու երկրներն էլ նպատակ ունեն կայուն և խաղաղ Հարավային Կովկասi, ինչը հնարավոր է հասնել «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի միջոցով։ Մոսկվան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացիկ գործընթացը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Այցի ընթացքում նախարարները կքննարկեն նաև Լիբիայում, Սիրիայում և Սևծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև մանրամասն կփոխանակեն կարծիքներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում կայացած բանակցություններից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Քննարկման առարկա կլինի նաև Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման հարցը։