Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտվել է $590,000-ի հափշտակության հանցավոր սխեման, հայտնում է 1lurer.am-ը։
Ըստ ՀԿԿ-ի, գողությունը պլանավորել է Քննչական կոմիտեի Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը, իսկ գործողությունն իրականացրել է Էդգար Գրիգորյանը։
Գրիգորյանը Քննչական կոմիտեի շենք է մուտք գործել երկու անգամ։
Հատուկ քննչական ծառայության քննիչ Արման Խաչատրյանը հայտնել է, որ Գրիգորյանը եղել է ռետինե դիմակով, բժշկական դիմակով, ակնոցով, ձեռքին՝ սև պայուսակ, իսկ շենքից դուրս է եկել՝ արդեն փոխված արտաքինով։
Գրիգորյանը շենքից հեռացել է 16 ժամ անց, այցելել տարբեր մարզեր, այնուհետև վերադարձել տուն։
Գոռ Թադևոսյանն ու Էդգար Գրիգորյանը կալանավորվել են։ Նրանք խոստովանել են մեղքը։
Գրիգորյանն անցնում է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը կառավարության շենք ներխուժելու գործով: