27 մայիսի 2025 - 11:41 AMT
Մելքոնյանն ու Շիրինյանը՝ Հանրային Հեռարձակողի խորհրդի նոր անդամներ

Մայիսի 26–ին ունեցած նիստի նիստի արդյունքներով Քրիստինե Մելքոնյանն ու Արա Շիրինյանը հաղթող են ճանաչվել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթում, հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) մամուլի ծառայությունից։

Քրիստինե Մելքոնյանը 2022 թվականից մինչ օրս դասախոս է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, իսկ 2023 թվականից՝ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար, հայտնում է «Ազատությունը»։

Արա Շիրինյանը համահիմնադրել է «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիան և հեղինակ է մի շարք միջազգային մրցանակների արժանացած վավերագրական ֆիլմերի։ 2019–2025 թթ. եղել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ։