27 մայիսի 2025 - 12:47 AMT
Ավանում կբարեկարգվի 12 բակային տարածք

Երևանի Ավան վարչական շրջանում ընթացիկ տարում ընդհանուր առմամբ «բ»կկառուցվի ու կբարեկարգվի 12 բակային տարածք«/բ»: Բացի այդ, ընթացիկ տարում Ավանի բակային տարածքներում նախատեսվում է հողազավթումներից մաքրել ևս 5000 քմ, հայտնում է քաղաքապետարանը։

Նախագծերը կյանքի կոչելու համար ապամոնտաժվում են նաև ավտոտնակներ ու անօրինական շինություններ:

Երևանի քաղաքապետ «բ»Տիգրան Ավինյանը«/բ» նշել է, որ Երևանի յուրաքանչյուր բակ պետք է լինի հարմարավետ, կանաչ ու հասանելի մարդկանց համար։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ավանցիների հետ քննարկեցինք ընթացիկ տարում բակերի բարեկարգման ու ֆուտբոլի դաշտերի կառուցման ծրագրերը։

Այս տարի Ավանի բակային տարածքներում հողազավթումներից մաքրելու ենք ևս 5000 քմ տարածք, որոնց փոխարեն կկառուցվեն բարեկարգ բակեր, խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր, որոնք կրկին լցվելու են ջերմ բակային զրույցներով ու երեխաների խաղերով»,–գրել է նա։