27 մայիսի 2025 - 13:23 AMT
Սլովակիայի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած պատվիրակությունը մայիսի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ:

Սլովակիայի վարչապետը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Այնուհետև հյուրերն ընթել են անմար կրակի մոտ, ծաղիկներ են դրել և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։

Այցի վերջում Ռոբերտ Ֆիցոն շրջել է Հիշողության պուրակով և՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, տնկել է արծաթափայլ եղևնի։

Ծիծեռնակաբերդ էր այցելել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, Հայաստանի գործընկերոջ ուղեկցությամբ։ Նա ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։

Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոնն ներկա են գտնվել ծովակալ Լուի Դարտիժ Դյուֆերենին նվիրված հուշաքարի բացման արարողությանը։

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն մասնակցում են «Երևանյան երկխոսություն» համաժողովին։