27 մայիսի 2025 - 13:45 AMT
Թորոսյան․ Խնդիր ունենք «Հրազդան ցեմենտի» հետ

ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն Ազգային ժողովում դիմել է էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք Կառավարությունը նախատեսում է որևէ քայլ ձեռնարկել ընկերությունը փրկելու համար՝ ելնելով Հրազդանի ցեմենտի գործարանի ռազմավարական նշանակությունից։

«Մեր վարած քաղաքականության պատճառով խնդիր ունենք «Հրազդան ցեմենտի» հետ։ Գիտեմ, որ կա սնանկացման գործընթաց, որը հերթականն է վերջին տասնամյակների ընթացքում»,- նշել է Թորոսյանը, հայտնում է Radar.am-ը։

Զաքարյանը հայտնել է, որ Կառավարությունն արդեն ուշադրություն է դարձրել այս գործընթացին։

«Մի քանի անգամ կոնսուլտացիաներ են եղել սեփականատերերի հետ, այս պահին մշակվում է ճանապարհային քարտեզ՝ ինչպես հարցը լուծել»,- նշել է Զաքարյանը։

Թորոսյանը առաջարկել է քննարկել այն տարբերակը, որ Կառավարությունն ունենա որոշակի մասնակցություն «Հրազդան ցեմենտի» առողջացման ծրագրում՝ հաշվի առնելով նմանատիպ խոշոր ռազմավարական ենթակառուցվածքների, ներառյալ հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը։