27 մայիսի 2025 - 18:45 AMT
Չախոյան. Իմ հրապարակումից հետո քաղաքապետարանի կայքում շինթույլտվությունների բաժինն անջատել են

Հասարակական գործիչ Արթուր Չախոյանը հայտարարել է, որ իր վերջին հրապարակումից հետո Երևանի քաղաքապետարանի կայքում շինթույլտվությունների բաժինն անջատել են։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Եթե Տիգրան Ավինյանը կաշառք չի վերցնում շինթույլտվության համար, ապա ինչպես է ստացվել, որ «Ռենկո Արմէստեյթ» ՍՊԸ-ն, առանց շինթույլտվություն ստանալու, արդեն կռունկ է տեղադրել և զբաղվում է բնակարանների վաճառքով։

Ակնհայտ է, որ Տիգրան Ավինյանի բարձր հովանավորչության ներքո «դաբրո» է տրված, հակառակ դեպքում որտե՞ղից «Ռենկո Արմէստեյթ» ՍՊԸ-ին այդքան վստահություն, որ կստանան այդ շինթույլտվությունը։

Ասեմ ավելին, երեկ իմ ԹԵԺ ԳԻԾի հրապարակումից հետո Երևանի քաղաքապետարանն իր կայքում շինթույլտվությունների բաժինն անջատել է՝ իբրև թե էջը վերակառուցման փուլում է»,-նշել է նա։