27 մայիսի 2025 - 19:13 AMT
Ալիևը, Էրդողանն ու Պակիստանի վարչապետն օդանավակայան կբացեն Լաչինում

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ժամանել է Ադրբեջանի հսկողության տակ անցած Լաչին, որտեղ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հետ մասնակցելու է նորակառույց օդանավակայանի բացմանը:

Օդանավակայանը գտնվում է Լաչինից 30 կմ, Քելբաջարից 60 կմ և Շուշիից 70 կմ հեռավորության վրա, հայտնում է Minval.az-ը։

Մայիսի 26-ին օդանավակայանը ստացել է միջազգային կարգավիճակ։

Նախկինում Էրդողանն ու Ալիևը միասին բացել են նաև Ֆիզուլիի և Զանգելանի միջազգային օդանավակայանները։