Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է Հայաստանի համար անսովոր եղանակային երևույթի մասին` մայիսի 28–ին Արթիկում տորնադո է դիտվել։
Սուրենյանն այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել։
«Հայաստանի համար արտառոց մթնոլորտային երևույթ: Քիչ առաջ տորնադո է դիտվել Արթիկում։ Տորնադո և կարկուտ՝ Շիրակի մարզի Նահապետավան գյուղում»,-տեսանյութին կից գրել է Սուրենյանը։