29 մայիսի 2025 - 11:11 AMT
Սևիկյանը չի վերադառնա «Լոկոմոտիվ»

Մոսկվայի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը նոր պայմանագիր չի կնքի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի հետ: Նա հանդես էր գալիս թիմում անցած տարվա աշնանից։

Ինչպես հայտնել է երկաթուղայինների գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեոնչենկոն, ակումբը մտադիր չէ գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը, որը պատկանում է Հունգարիայի «Ֆերենցվարոշ» ակումբին։

«Ակումբը չի գնի Սևիկյանին։ Եվ վարձակալությունն էլ չի երկարացվի։ Նա մեկնում է հավաքականի խաղին, որից հետո «Լոկոմոտիվ» չի վերադառնա»,–ասել է Լեոնչենկոն, գրում է «Վեստի Կավկազան»։

Սևիկյանը, ով «Լոկոմոտիվին» միացել էր վարձակալությամբ 2024 թվականի սեպտեմբերին, մասնակցել է Ռուսաստանի առաջնության 14 հանդիպման և կատարել է մեկ գոլային փոխանցում։ Ավարտված 2024/25 մրցաշրջանում թիմը զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը՝ վաստակելով 53 միավոր։