Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։
Նա հավելել է, որ Մոսկվան հետաքրքրված է, որպեսզի Բաքուն և Երևանը հասնեն խաղաղ համաձայնության, գրում է ՏԱՍՍ–ը։
«Շարունակում է պահպանվել լարվածությունը Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ», – ասել է Բելոուսովը։
Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։