Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն առաջադրվել է ՍԴ դատավորի պաշտոնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 27-ին որոշում է ստորագրել։
«Ղեկավարվելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը», ասվում է որոշման մեջ։
Ավելի վաղ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են, քանի որ նա իր գործունեությունը շարունակելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։