ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի գործով մայիսի 28-ին նշանակված դատական նիստում դատարանը լսել է Վարդան Ղուկասյանի բացատրությունները։ Նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանի փոխանցմամբ, չորս և ավել ժամ դատական լսումներից հետո դատական նիստը հետաձգվել է հունիսի 4-ին։
Հաջորդ նիստին դատարանը, ըստ ընթացակարգի, կլսի պաշտպանական կողմի փաստարկները և վկաներին, հայտնում է Panorama.am-ը։
«Արձանագրում եմ, որ դատախազության ներկայացված դիմումն անհիմն է, նրանում ներկայացված փաստերը խեղաթյուրված են' բխող բոլոր իրավական հետևանքներով»,-նշել էԼևոն Բաղդասարյանը։
ԴՕԿ կուսակցության ղեկավարը մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի և բռնության հրապարակային կոչերի համար, սակայն ինքը չի ընդունում մեղադրանքները։