Բոլոր ժամկետային զինծառայողներն ամեն 6 ամիսը մեկ պարտադիր արձակուրդի իրավունք կունենան։ Կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների առաջարկին։
Անդրադառնալով փոփոխությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախագծով սահմանվում է երդմնակալությունից հետո 2 օրով արձակուրդի իրավունք, հայտնում է Radar.am-ը։
«Իսկ ծառայության ընթացքում ամեն 6 ամիսը մեկ բոլոր ժամկետային զինծառայողները պարտադիր ստանում են արձակուրդի իրավունք, որ չստացվի՝ ծառայողների մի մասը, որոնք կարող են հասնել խնդրի լուծման, օգտվեն, մյուսները՝ ոչ։ Բոլոր զինծառայողները 6 ամիսը մեկ գնում են արձակուրդ։
Իսկ արձակուրդի չափերը կապված են ծառայության բնույթի հետ. մի մասը, ում ծառայությունն ավելի բարդ է, գնում է արձակուրդ 10 օրով, մյուսները՝ 7 օրով»,- ասել է նա։