Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել «Խաղաղության պայմանագրի» ստորագրման նույն օրը ստորագրել նաև Մինսկի խմբի լուծարման դիմումը։
Նա նշել է, որ Հայաստանը ներկայումս Ադրբեջանի հետ դիվանագիտական կապով շարունակում է քննարկումները՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ, հայտնում է Aysor.am-ը։
«Խաղաղության պայմանագրի տեքստն այլևս վերջնականացված է, միակ անհրաժեշտությունը ստորագրելն է»,-ասել է Գրիգորյանը։
Պատասխանելով հարցին, թե որո՞նք են պայմանագրի ստորագրման խոչընդոտները՝ նա նշել է․ «Իսկ Սահմանադրության մասին՝ գիտեք արդեն Հայաստանի դիրքորոշումը»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։