29 մայիսի 2025 - 17:49 AMT
Սիմոնյան. Մեր շուկաներում հայտնվելու են ադրբեջանկան ապրանքներ, իրենց մոտ՝ հայկական, մերվեք սրա հետգ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում անդրադարձել է իր վերջին հայտարարություններին հաջորդած արձագանքներին՝ նշելով, որ «ՀՀ–ն և Ադրբեջանն ապրելու են խաղաղ, առևտուր են անելու իրար հետ, մեր շուկաներում հայտնվելու են ադրբեջանկան ապրանքներ, իսկ իրենց շուկաներում՝ հայկական, հայերը և ադրբեջանցիներն ապրելու են կողք կողքի»։

«Ինձ համար, իրոք, անհասկանալի է, թե ինչու են իմ վերջին երկու հայտարարությունն այդքան նյարդայնացրել ոմանց: Որ ադրբեջանցիները ծանր են տարել այն, որ ես ասել եմ, թե հայերը մի օր պետք է վերադառնան և ապրեն Բաքվում, ես հասկանում եմ՝ ինչու, բայց օրինակ՝ Ղարաբաղից փախած որոշ նախկին պաշտոնյաներ, զիբիլի վրի կատուները, հայկական դաշտի մարած աբլիգացիաներն իրենց մի ավտոբուս համակիրներով, ֆեյսբուքի հայտնի մարմնավաճառները, ալկաշ ու տձև համալսարանի նախկին դասախոսը, ձուկիկը և քոչարյանա-սերժական գազանանոցի մնացած կենդանիների աղմուկն, իրոք, տարօրինակ է: Ինչո՞ւ Ղարաբաղի հայերը կարող են ուզենալ մի օր վերադառնալ իրենց տները, իսկ Բաքվի կամ Սումգայիթի ջարդերից իրենց տները կորցրած հայերը դրա իրավունքը չունե՞ն:

Իսկ ինչ վերաբերում է առևտուր անելուն, էլ ավելի զարմանալի է: Այսինքն՝ մենք պետք է խաղաղություն կնքելուց հետո ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի հետ առևտուր չանե՞նք, կարո՞ղ է մենք մի հատ էլ մեր կողմից սահմանները փակենք: Կամ հազարավոր հայեր Վրաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում առևտուր են արել ու անում հենց այսօր: Ղարաբաղից շատ մարդիկ վերջին իրադարձությունների ժամանակ թե՛ կոնյակ են վաճառել, թե՛ ՀԵՑ, անուննե՞ր տամ, որ վեր ընկնեք տեղներդ: Թե՞ ձեզ թվում է՝ մենք մեզ պետք է գցենք շրջափակման մեջ, որ ո՛չ տրանսպորտ գնա Հայաստանի տարածքով, ո՛չ բեռներ, ո՛չ գազ, ո՛չ հոսանք: Տենց հպարտ իդիոտների հավաքածուներով մնանք մինչև Հայաստանում ոչ մարդ կմնա, ոչ տնտեսություն:

Դուք կամ շատ տգետ եք, կամ այնքան եք կուրացել ձեր անկարողությունից, կամ ուղղակի թշնամի երկրի գործակալ: Իմ կարծիքով՝ բոլորը միասին: Լավ լուրն այն է, որ դուք մեր երկրում ոչինչ այլևս չեք որոշում ու չեք որոշելու: Իսկ Հայաստանը և Ադրբեջանն ապրելու են խաղաղ, առևտուր են անելու իրար հետ, մեր շուկաներում հայտնվելու են ադրբեջանկան ապրանքներ, իսկ իրենց շուկաներում՝ հայկական, ինչպես եղել է նախկինում: Հայերը և ադրբեջանցիներն ապրելու են կողք կողքի: Մերվեք սրա հետ:

Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,–գրել է Սիմոնյանը։

Սիմոնյանն արձագանքել էր նաև ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանի զրույցին լրագրողների հետ, որի ժամանակ նա ասել էր, որ «իշխանափոխությունից հետո միակ վայրը, ուր Սիմոնյանը կարող է ապրել, Բաքուն է»։ Սիմոնյանը, նկատի ունենալով ընդդիմադիրներին, Տելեգրամի իր ալիքում գրել է «այդ մարդիկ ասելիք չունեն՝ կենդանի, բայց քաղաքական դիակ են»։

Սիմոնյանն ավելի վաղ ասել էր․ «Հիմա ո՞նց են հայերն ապրում Վրաստանում, նույն կերպ ադրբեջանցիներն են ապրելու այստեղ, ավելին Խաղաղության պայմանագիրը կնքելուց 5 րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, բոլոր ձևերով իրար հետ կոմունիկացվելու են ու շփվեն»։