Կառավարությունը հաստատել է 2025-2026 ուսումնական տարվա ասպիրանտների ընդունելության պետական պատվերի ծավալները՝ հաշվի առնելով նախորդ տարիների տվյալները և ստացված հայտերը։
Հաջորդ ուստարվա համար նախատեսվել է 180 տեղ, որոնք ամբողջությամբ կֆինանսավորվեն պետության կողմից։ Դրանցից 144-ն առկա ուսուցման, իսկ մնացած 36-ն՝ հեռակա ուսուցման ծրագրերին են վերաբերում։
180 տեղերից 109-ը հատկացվել են բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններին՝ 96-ը՝ առկա, 13-ը՝ հեռակա ձևաչափով։
Մեկով ավելացվել է հեռակա ուսուցմամբ տեղերի թիվը, սակայն այն չի պահանջել լրացուցիչ բյուջետային ծախս, քանի որ այդ ծրագրով սովորողներն կրթաթոշակ չեն ստանում։ Միևնույն ժամանակ, առկա ուսուցման տեղերն ավելացվել են 56-ով։
Այս փոփոխությունների նպատակը հետբուհական կրթության մատչելիության ապահովումն է, ինչը կնպաստի այնպիսի ոլորտներում, որոնք համարում են ռազմավարական՝ հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացմանը երիտասարդ մասնագետների ներգրավման միջոցով։ Միևնույն ժամանակ, սա ուղղված է գիտական համայնքում սերնդափոխությանն ու գիտական ներուժի աճին։