Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը Գորիսում իր դռները կբացի հունիսի 2-ին՝ ամրապնդելով տարածաշրջանային ներկայությունը։
Արմենպրեսի տեղեկություններով, գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը նախատեսվել է սկսել ժամը 12:30-ին։
Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսը կլինի Կարմեն Ափունցը, որն այս պահին զբաղեցնում է Գորիսում կենտրոնի տնօրենի պաշտոնը։
Ավելի վաղ Գորիսում Ֆրանսիայի հյուպատոսական գրասենյակի բացման մասին հայտել էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։