30 մայիսի 2025 - 10:46 AMT
Գեղամյան․ ՀՀ–ն դե-ֆակտո կառավարողների խմբավորումը քանդելու, կործանելու է ամեն հայկականը

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «ամեն բան արվում է գիտակցված, հստակ թիրախավորել հայկական ազգային դիմադրության առկա ու հնարավոր բոլոր օջախները»։

Նա հավելել է, որ եկեղեցու վրա հարձակումը դրանցից ամենավառն է, բայց ոչ միակը։

«Հայաստանը դե-ֆակտո կառավարողների խմբավորումը քանդելու, կործանելու է ամեն հայկականը։ Չի թողնելու ոչինչ. մեկին մի քիչ շուտ, մեկին մի քիչ ուշ, բայց ավարտը մեկն է։

Իսկ քանի որ մենք վստահ գիտենք, որ իրենք չեն դիմադրում մենակ թուրքերին, այս կործանվածի տեղում ստեղծվելու է իրական Թուրքիա։ Սա է ծրագիրը։ Սա են անում։ Գիտակցաբար են անում։

Բայց ինձ կարդացող, պատերի տակ քննարկող, բայց երբեք ոչ մի բառ չխոսողնե՜ր։

Հանկարծ չպայքարեք, միայն աշխատավարձ ստացեք, դատարկ փիլիսոփայեք քաղաքականության մասին, համակերպվեք, որ վերջում մի փոքր տոպրակով արտագաղթեք՝ փրկվելով թուրքական հարձակումից։

Սա է։

հ.գ. ԱՄՆ և Ռուսաստանը մի քանի օր առաջ ամենաբարձր մակարդակում հայտնել են, որ Սյունիքի շուրջ ադրբեջանական հարձակումը խիստ իրական է»,–գրել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։