30 մայիսի 2025 - 11:14 AMT
Միքայել Վարդանյանը 118 մլն դրամի նորածնային շտապօգնության 3 ամենագնաց և գերժամանակակից բուժսարքեր է տրամադրել «Մուրացան» ԲԿ-ին

Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, բարերար Միքայել Վարդանյանը «Մուրացան» հիվանդանոցային համալիրին նվիրել է նորածնային շտապօգնության 3 մեքենա՝ վերազինված անհրաժեշտ գերժամանակակից բոլոր սարքավորումներով, արհեստական շնչառության սարքավորումներ և ստացիոնար թվային ռենտգենոգրաֆիկ համակարգ:

Նորագույն սարքավորումներով հիվանդանոցը համալրելու շնորհիվ հնարավոր կլինի բուժման գործընթացը կատարելագործել և արդիականացնել:

Նշված սարքավորումների և նորածնային 3 ամենագնաց ռեանիմոբիլի ձեռք բերման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 118 մլն դրամ: