30 մայիսի 2025 - 12:29 AMT
Հաք. Միրզոյանի հետ հրաշալի քննարկում ունեցանք

Այցով Երևանում գտնվող Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշ Հաքը հրաշալի է անվանել իր քննարկումները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այդ մասին հայտնել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը։

««Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հրաշալի քննարկում ունեցանք հայ-ամերիկյան աճող գործընկերության և խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Հայաստանի հետ ամուր գործընկերությունը ձևավորում է բարեկեցություն մեր երկրների քաղաքացիների համար»,–նշել է Ջոշ Հաքը։

Հաքը ՀՀ–ում հանդիպումներ է ունեցել նաև այլ պաշտոնյաների հետ։