Երևանիև Նիցայի միջև համագործակցության շրջանակում հայ բժիշկների վերապատրաստվում են Ֆրանսիայում։
Երևանի և Նիցայի քաղաքապետարանների միջև դեռ 18 տարի առաջ կնքված համաձայնագրով երկու քաղաքները հռչակվել են քույր քաղաքներ, հայտնում է քաղաքապետարանը։
Ավելի քան մեկ տասնամյակ անց՝ շոշափելի գործակցության բացակայությունից հետո, 2023-ին Նիցայի քաղաքապետի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նշանավորվեց Երևանի քաղաքապետարանի հետ առողջապահության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, որի շրջանակում Երևանի բուժհաստատություններից բժիշկները վերապատրաստման ծրագրով մեկնեցին Նիցա:
Այս տարվա ընթացքում ևս բժիշկների մի խումբ արդեն ժամանել է Նիցա: Ծրագիրը շարունակական է: