Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ ՄաքԳին հանդիպել է Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ և շրջել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Հայաստանի հոգևոր կենտրոնում, հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։
«Այցը հնարավորություն տվեց խորությամբ ծանոթանալու Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությանն ու Սուրբ Էջմիածին տաճարի դարավոր նշանակությանը հայ ժողովրդի համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։