30 մայիսի 2025 - 13:46 AMT
«ՀԷՑ»-ի լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026թ․

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը։

Նշված որոշումն ընդունվել է հիմք ընդունելով 2018 թվականի փետրվարի 7-ի ««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» №ՀՕ-100-Ն օրենքով սահմանված անցումային կարգավորումները, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ որպես լիազոր մարմնի ՀՀ կառավարության հաստատած ծրագրից բխող դիրքորոշումը, հայտնում է ՀԾԿՀ–ն։

Հանձնաժողովը նաև սահմանել է վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները։ Նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2025թ․ հուլիսի 1-ից։

Արդյունքում՝ թվով 61 արևային կայաններից, 3 հողմային էլեկտրակայաններից և 111 փոքր ՀԷկ-երից առաքվող էլեկտրաէներգիայի սակագները նվազել են 0,66-1,03 %-ով։ Հաշվարկներին և սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝