Բադեն-Վյուրթեմբերգի Հայ hամայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանն, անդրադառնալով հոգևորականների հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վիրավորանքներին, ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ նրա վերջին հրապարակային գրառումը «ստորություն է հանրային խոսքի որակի առումով»։
«Երբ որևէ երկրի գործող կառավարության ղեկավարի կինը (կամ ընկերուհին) հանդես է գալիս հրապարակային հայտարարությամբ, ապա այդ խոսքը չի դիտվում որպես սոսկ անձնական կարծիք։ Նման հայտարարությունը՝ դիտավորյալ թե ոչ, միշտ ունենում է քաղաքական ծանրություն։ Եվ հենց այդ պատճառով չափի զգացումն ու արժանապատվությունը մեծ դեր են խաղում:
Աննա Հակոբյանի վերջին հրապարակային գրառումը, որտեղ հայ հոգևորականները բնութագրվում են որպես «մանկապիղծներ», եկեղեցիները՝ որպես «աղավաղված պահեստներ», իսկ հավատացյալները՝ որպես «փտած համակարգի կամազուրկ կրողներ», ստորություն է հանրային խոսքի որակի առումով։ Այն ոչ թե միայն քաղաքակիրթ փոխհարաբերությունների սահմաններն է հատում. այլ նաև դիտավորյալ ագրեսիայով վիրավորում է մեր ժողովրդի հիմնասյուն կառույցներից մեկը։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, կրկնում եմ, ավելին է, քան պարզապես կրոնական հաստատություն։ Նա հանդիսանում է մշակութային հիշողություն, բարոյական ողնաշար և ինքնության ձևավորող ուժ՝ միլիոնավոր մարդկանց համար։ Նա, ով այս կերպ նսեմացնում է Եկեղեցին, վիրավորում է ոչ թե հոգևորականներին, այլ՝ ամբողջ հասարակությունը։
Երբ ազգային ցնցումների պահին որոշ բարձրաստիճան անձինք միտումնավոր խարխլում են այն, ինչ մյուսները դժվարությամբ պահպանել են դարեր շարունակ, դա կգնահատվի ոչ թե որպես խիզախություն, այլ՝ անպատասխանատու և դատապարտելի վարք։
Իսկ երբ պետական արդիականացման անունից ոմանք ծաղրում են սեփական ժողովրդի հոգևոր արժանապատվությունը, ապա վաղ թե ուշ ստիպված կլինեն գիտակցել հետևյալ ճշմարտությունը․ Ո՛չ մի երկիր հնարավոր չէ ղեկավարել՝ ծաղրելով այդ երկրի հոգին։
Նմանատիպ հրապարակային արտահայտությունների դեպքում, երբ կրոնական հաստատությունները, հոգևորականները և հավատացյալները նվաստացվում են՝ նրանց վերագրելով քրեական կամ բարոյական խեղված վարք, Գերմանիայում դա կվերաբերվեր խստագույն քննադատության և հնարավոր իրավական հետևանքների ներքո։
Հատկապես երբ հայտարարություններն արվում են պետական ղեկավարության մերձավոր շրջանակի կողմից, դրանք համարվում են քաղաքականապես պատասխանատու խոսք՝ ոչ որպես մասնավոր կարծիք, այլ որպես հրապարակային դիրքորոշում՝ ազդող հանրային ընկալման և հասարակական խաղաղության վրա։
Գերմանիայում նման վարքը կարող էր առաջացնել հետևյալ հետևանքները՝
Հաշվի առնելով վերը նշվածը՝ կարծում ենք, որ նաև Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ է նմանատիպ մոտեցում, հատկապես պետք է՝
Նա հավելել է, որ հանրային վստահությունն ու իրավական պետության սկզբունքը պահանջում են, որ որևէ քաղաքացի, անկախ իր դիրքից, պատասխանատվություն կրի իր խոսքի համար։
Աննա Հակոբյանը գրել է «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին։
Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգևորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն։
Երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզն ակնհայտորեն վրդովմունքի մեջ է ընկել, որ չուլաններից խոսակցություն է բացվել. թե չէ՝ ինչո՞ւ պետք է հարձակվեին պետության՝ ընտրված ղեկավարի վրա»։